Աղբանոցները Հայաստանում եւս մեկ գլոբալ խնդիր են դարձել երկրի համար: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

Այդպես, ըստ նրա, Հայաստանում աղբով են լցված ոչ միայն աղբանոցները, այլ նույնիսկ այն վայրերը, որտեղ աղբ չպետք է լինի: «Այս ամենը բազմաթիվ խնդիրների է հանգեցնում: Խնդիրը ոչ միայն կազմակերպման մեջ է: Ես վստահ եմ, որ խնդիրը նաեւ մեր համաքաղաքացիների բարեխղճության մեջ է: Այնուամենայնիվ, կառավարությունում, մասնավորապես` տնտեսական բլոկում, մի շարք ծրագրեր են քննարկվում»,- ասաց նախարարը:

Պապիկյանը նշեց, որ ծրագրերից մեկով աղբանոցները կսկսեն կոնսերվացվել, գործազուրկներին աշխատանք կտրամադրվի այս ոլորտում` երկրում աղբի քանակը նվազեցնելու համար, հատկապես` զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում: Հատուկ ուշադրություն կդարձվի Սեւանա լճի ափամերձ տարածքներին: