Մայիսի 6-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գառնի գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 7-ին, ժամը 00:57-ին, մարվել՝ 01:28-ին: Ամբողջությամբ այրվել է երկհարկանի տան տանիքը (մոտ 150 քմ):