Թուրքիայի մայրաքաղաղաքում մայիսի 1–ի տոնակատարության ընթացքում բախումներ են տեղի ունեցել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության եւ Birlesik Kamu-is արհմիութենական կոնֆեդերացիայի անդամների միջեւ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ արհմիութենական կոնֆեդերացիայի մի խումբ աշխատակիցներ տոնակատարության հրապարակ մտնելու համար մոտեցել են ոստիկանության անցակետին, որի ընթացքում նրանց մուտքը դեպի հրապարակ փորձել են խոչընդոտել քրդական կուսակցության անդամները: Ծագած վիճաբանությունից հետո արհմիութենական կոնֆեդերացիայի անդամները փախչել են, սակայն քրդական կուսակցության անդամները հասել են նրանց հետեւից եւ մահակներով ծեծել: Վիրավորված բազմաթիվ աշխատավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ի տարբերություն Անկարայի, Ստամբուլի Թաքսիմի հրապարակում հարյուրհազարավոր աշխատավորների մասնակցությամբ տոնակատարությունը ավարտվել է առանց միջադեպերի: Թաքսիմի հրապարակում անվտանգության ապահովման համար ներկա են եղել մոտ 40 hազար ոստիկան:
































