Հրավառության համազարկերը Մոսկվայի երկինքը ներկել են ռուսական պետական դրոշի գույներով՝ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Արեւմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

Զինվորական հանդիսավոր արարողության ժամանակ ռուսական մայրաքաղաքի երեկոյան երկինքը 10 րոպե զարդարել են արձակված ավելի քան 10 000 հրավառությունները։

Միջոցառման գագաթնակետն է դարձել եռագույնի երանգների տեսքով հրավառությունը, որը 40 վայրկյան լուսավորել է մայրաքաղաքի երկինքը։

Մոսկվայի երկինք են արձակվել ավելի քան 55 տեսակի հրավառություններ, այդ թվում՝ «Սվետլանա», «Սլավա», «Ռուբին», «Ասսոլ», «Վեգա» եւ «Ֆիալկա»։