Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միցայալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի հարավային նահանգներում հողմամրրիկների հետեւանքով զոհվածների եւ ավերածությունների կապակցությամբ: Ադ մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի գրասենյակից:

«Խոր ցավով տեղեկացա ԱՄՆ-ի հարավային նահանգներում վերջերս մոլեգնող հողմամրրիկների արդյունքում ավելի քան 300 զոհերի եւ ավերածությունների մասին:

Հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ զոհվածների ընտանիքներին: Այս ծանր պահին կիսելով Ձեր վիշտը՝ մաղթում եմ համբերություն եւ ոգու տոկունություն»,- ասված է հեռագրում:

ԱՄՆ-ում մոլեգնած փոթորիկն ամենաուժգինն էր 1932թ.-ից ի վեր: Տարերքի հարվածը ստացել են Ալաբամա, Միսիսիփի,  Թեննեսի, Ջորջիա, Վիրջինիա եւ Քենթուքի նահանգները: Վերջին տվյալներով, զոհվել է մոտ 350 մարդ: