Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները մայիսի 9-ին, ժամը 13.00-ին, Սարդարապատ գյուղում հայտնաբերել եւ Արմավիրի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Քյալաշ Դ.-ին, որը 2019 թ. օգոստոսի 21-ից ՌԴ Հյուսիսային Ալանիայի Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ապօրինի սահմանահատումը) 2-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: