Ֆուձի լեռն այս տարի փակ կլինի լեռնագնացության ամառային սեզոնին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Սիձուոկա պրեֆեկտուրան, որտեղ տեղակայված է երկրի ամենաբարձր լեռը, հայտարարել է լեռան գագաթին չորս հիմնական երթուղիներից երեքի փակման մասին, փոխանցում է AFP-ն:
«Երթուղիները բացվում են ամռանը, բայց այս տարի հուլիսի 10-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը մենք դրանք փակ կպահենք»,- հայտնել է Սիձուոկա պրեֆեկտուրայի ներկայացուցիչը: «Մենք գնում ենք այս քայլին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար»,- ասել է պաշտոնյան:
1960 թվականից ի վեր առաջին անգամ 3776 մետր բարձրությամբ հրաբխային լեռների մայրուղիները փակ կլինեն:
Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ հարեւան Յամանասի պրեֆեկտուրան հայտարարել էր, որ կփակի ամենապոպուլյար Յոշիդա արահետը: Չորս երթուղու երկայնքով տեղակայված լեռնային խրճիթները եւս փակ կլինեն:



























