Իտալիայում ձերբակալվել են մաֆիայի հետ կապերի մեջ կասկածվող շուրջ 80 անձինք։

40 մարդ, այդ թվում՝ Մարինա-դի-Ջոյոզա-Յոնիկա քաղաքի քաղաքապետ Ռոկկո Ֆերմինան ձերբակալվել են «Նդրանգետա» խմբավորման հետ կապ ունենալու համար։

Ձերբակալվել է նաեւ մի ոստիկան, ով ոստիկանների հավաստմամբ, մաֆիայի անդամներին տեղեկացրել է տարվող հետաքննության ընթացքի մասին։

Եւս 40 մարդ ձերբակալվել է Նեապոլում, որոնցից երկուսը՝ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցության անդամներ են: