Տարեցտարի Հայաստանում ավելանում է մեռելածին երեխաների թիվը: Սա Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բացատրել է նրանով, որ «համաշխարհային մասշտաբով սննդամթերքի ռեսուրսները պակասում են, իսկ քիմիական վնասակար նյութեր պարունակող սննդի օգտագործումը բերում է նման ցավալի իրողության»:
Իսկ Ախուրյանի «Մոր ու մանկան» կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանի մեկնաբանությամբ, մեռելածին երեխաների թվի աճը պայմանավորված է նաեւ արտագնա աշխատանքով:
«Հայ տղամարդիկ 3-4 ամիս գնում են արտագնա աշխատանքի, վերադառնում վիրուսներով հարստացած, վարակում սեփական կանանց: Այդ պատճառով կանայք վաղաժամ են ծննդաբերում եւ պտուղը մահանում է»,- նշել է նա:





























