Իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի կենտրոնում «Ալֆա-բանկի» մասնաճյուղը գրաված տղամարդուն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրին:

Ավելի վաղ բանկի շենքը գրաված չարագործը հայտարարել էր, որ շենքն ականապատված է:

«Հաղորդում է ստացվել «02» ծառայություն, որն Զեմլյանոյ Վալ փողոցում բանկերից մեկի մասնաճյուղն է մտել անհայտ անձը սնունդի առաքման պայուսակով եւ ասել, որ այն ականապատված է»,- ասել են մամուլի ծառայությունից:

Ինչպես նշել են ոստիկանությունից, ներկայումս տեղում աշխատում են ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցները:

Իրադարձությունների վայրից ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնում է, որ արտակարգ ծառայությունները շրջափակել են իրադարձությունների վայրը: Զեմլյանոյ Վալի հարակից փողոցներում երթեւեկությունը դադարեցվել է:

Լրատվամիջոցները նաեւ հայտնել են, որ տղամարդը հայտնվել է կենսական ծանր վիճակում եւ պահանջել է խոշոր գումար:

Հաղորդվում է նաեւ, որ նա պատանդ էր վերցրել 5-6 մարդու: