Միացյալ Նահանգների գիտնականներն ուսումնասիրել են «հակապատկերների միմյանց ձգելու» երեւույթը, որը, ինչպես ընդունված է համարել, կարող է իդեալական ռոմանտիկ հարաբերությունների հիմք լինել: Գիտական աշխատանքն այն մասին, թե ինչպես «կրակը» եւ «ջուրը» կարող են ներդաշնակ միություններ ստեղծել, հրապարակել են Բինհեմթոնի համալսարանի աշխատակիցները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հետազոտության հեղինակները վերլուծել են այդ թեմայի շուրջ հրապարակումները, որոնք կուտակվել են անցյալ դարի կեսերից, եւ որոշել են շարունակել այս հետաքրքիր թեմայով ուսումնասիրությունները: Գիտական նախագծի համար նյութ ձեռք բերելու նպատակով գիտնականները հետեւել են 250 կամավորների խմբին, որոնք երկար ժամանակ ամուսնացած են եղել: Նախագծի ընթացքում այդ մարդկանց մոտ մեկ հինգերորդը մասը ամուսնալուծվել է։
«Հետաքրքիր է, որ ամուսնալուծվածների թվում եղել են միություններ, որոնք ստեղծվել են ընդհանուր հետաքրքրություններով եւ գաղափարներով մարդկանց կողմից։ Այսինքն, այս գործոնը միշտ չէ, որ նպաստում է ամուր հարաբերություններին: Հաճախ պատահում է, որ մի զուգընկերոջ բնավորության առանձահատկությունները փոխհատուցվում են երկրորդի բնավորության առանձնահատկություններով, եւ այդ դեպքում մենք կարող ենք խոսել մի երեւույթի մասին, որն ամփոփված է «հակապատկերները միմյանց ձգում են» արտահայտության մեջ: Ի դեպ, այդպիսի ամուսնությունները եւս միշտ չէ, որ կենսունակ են երկարատեւ հեռանկարում»,- ասում են հետազոտական նախագծի հեղինակները:





























