Վրաստանում տարեկան գնաճը ապրիլին կազմել է 13,5 տոկոս:

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, պարենամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա համեմատ աճել են 28,6 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մրգերի եւ խաղողի ենթախմբում` 70,6 տոկոս, բանջարեղենը` 36,4, յուղերն ու կարագը` 34,5, հացն ու հացամթերքները` 25,8, միսն ու մսամթերքը` 23,3 տոկոս:

Վառելիքն աճել է 21,7 տոկոսով, հաղորդում է «Civil Georgia»-ն: