Կորոնավիրուսով վարակված փաստաբաններ Կարեն Մեժլումյանի եւ Ինեսսա Պետրոսյանի մոտ դրական տեղաշարժ կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մեջլումյանը։

Նա նշեց, որ բուժման ընթացքում ջերմությունը չի բարձրանում։ Փաստաբանը հայտնեց, որ երեխաներից միայն մեկի մոտ է հաստատվել կորոնավիրուս. «Երեխաները տանն են»։