ՀՀ կրթության տեսչական մարմինը՝ համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր Տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրկանացրել   Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։

Ստուգայցերի ընթացքում  ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների  կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։  Թերություններ  եղել են  երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել  է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը  չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։ 

Մշտադիտարկում իրականացված գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախելիության ընդհանուր թվի նվազում: Բացառություն է կազմել միայն մեկ մանկապարտեզ,  որտեղ նախորդ  շաբաթվա համեմատ երեխաների թիվն  աճել է մոտ երկու անգամ։

ՀՀ կրթության տեսչական մարմնի արձանագրությունները ներկայացվում են պարետատուն։