Ադրբեջանից Ռուսաստան մեկնող քաղաքացիները պնդում են, որ Յարաղ-Ղազմալար սահմանային անցակետում ճնշման են ենթարկվում ռուս զինծառայողների կողմից:

Վարորդ Էլշան Իսմաիլովն ասել է, թե ռուսական կողմն արգելում է իրենց մուտքը: «Եթե ռուսական կողմը հավանություն տա, ադրբեջանական կողմը կարտոնի նրանց անցումը: Նախկինում նման խնդիրներ չեն ծագել»,- ասել է նա:

Ադրբեջանի քաղաքացիները պնդել են, որ անցակետում սեւ դիմակներով զինծառայողները տանջում են քաղաքացիներին, ստիպում, որ հետ վերադառնան: