Վեց ֆուտբոլի դաշտի չափով երկնաքարը կանցնի Երկիր մոլորակի շրջանում, սակայն վտանգ չի ներկայացնի, հաղորդում է CNN-ը։

Երկնաքարը կստանա Asteroid 2002 NN4 անվանումը։ Նա կանցնի Երկրի վրայով արեւելյան ժամանակով 23:20-ին, նշում է NASA-ն։

Երկնային մարմնի տրամագիծը կազմում է շուրջ 570 մետր։

Ընդ որում՝ նշվում է, որ երկնաքարը կանցնի Երկրի մոտակայքում շուրջ 3.2 մլն մղոն հեռավորության վրա, ինչը 13 անգամ հեռու է Լուսնից, այնպես որ անհանգսանալու կարիք չկա։