Չինաստանի բոլոր շրջաններն այժմ համարվում են ցածր համաճարակաբանական վտանգ ներկայացնող երկիր COVID-19-ի առումով, հաղորդում է  Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշվում է, որ երկրի բոլոր շրջանները ճանաչվել են որպես այդպիսի գոտի, երբ վտանգի մակարդակը նվազել է Ցզիլին նահանգում։

Այդկերպ Չինաստանում այժմ չկան վտանգի բարձր կամ միջին մակարդակի նահանգներ, հաղորդում է  Gazeta-ն։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին։ Հիվանդության հարուցիչն է SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 վարակը։ Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  հայտարարել էր նոր կորոնավիրուսի տարածումը որպես համավարակ։