Կոպենհագենի կենդանաբանական այգու հսկա պանդաներից մեկը երկուշաբթի առավոտյան փախել էր եւ շրջում էր այգում, մինչեւ աշխատակիցները կարողացան հանգստացնել նրան եւ հետ տանել, հայտնում է AP-ն:

7-ամյա արու Սին Էրը, որն անցյալ տարի էր բերվել կենդանաբանական այգի, փախել էր՝ մենակ թողնելով  Մաո Սան անունով որձ պանդային: Կենդանաբանական այգու ներկայացուցիչ Բենգտ Հոլսթն ասել էր, որ տեսագրության մեջ աշխատակիցները տեսել են, թե ինչպես է «արու պանդան վերեւ բարձրանում մետաղական ձողի վրայով, որը երեք շարք էլեկտրական լարերով է պատված, իսկ հետո դուրս է գալիս այգի»:

Նրա խոսքով՝ կենդանաբանական այգին քննարկում է ցանկապատի շուրջ անվտանգության համակարգում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, «որպեսզի նման բան այլեւս չկրկնվի»: