Քրիստոփոր Կոլումբոսի արձանը, որը ցուցարարները գլխատել էին Բոստոնում երեքշաբթի գիշերը, կապամոնտաժեն: Այսպիս հայտարարությամբ հանդես է եկել մեգապոլիսի քաղաքապետ Մարտի Ուոլշը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Այս արձանը բազմիցս վանդալիզմի գործողությունների է ենթարկվել: Մենք մտադիր ենք որոշ ժամանակ հատկացնել դրա պատմական նշանակությունը գնահատելու համար»,- շեշտել է քաղաքապետը: Հարկ է նշել, որ Կոլումբոսի հիշատակը Միացյալ Նահանգներում պատվում են, սակայն, միեւնույն ժամանակ, շատերը նրան գաղութարար եւ մարդասպան են համարում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել էին մայիսի վերջին՝ ոստիկանների կողմից ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Բողոքի ցույցերը, որոնք հետագայում վերաճեցին անկարգությունների, տարածվել են ամբողջ երկրով: Վիրջինիայի Ռիչմոնդ քաղաքում վանդալները հանել էին Բյորդ պարկում տեղադրված Կոլումբոսի արձանը եւ նետել էին այն լիճը:





























