Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը: Այս մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության կենտրոնի ղեկավար Չոն Ըն Գյոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարծում էինք, թե երկրորդ ալիքը կսկսվի աշնանը կամ ձմռանը: Սակայն մեր կանխատեսումները սխալ էին»,-ասել է նա:  

Իր հերթին, Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունը հայտարարել է, որ քաղաքում խստացվել են կանխարգելող միջոցառումները:

Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 438 եւ մահվան 280 դեպք: 10 881 պացիենտ ապաքինվել է: