Գերմանիայի Մյունխեն քաղաքի հրապարակում հայերը բողոքի ակցիա են անում ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Ցույցի ժամանակ անգլերենով ելույթ ունեցավ ՀՅԴ հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սերժ Տեր-Հակոբյանւ, ցույցին մասնակցում են նաեւ Հայ ուսանողական կազմակերպությունը:

Հայ երիտասարդները վանկարկում են «Մենք խաղաղություն ենք ուզում առանց զենքերի»:

Հավաքվածները, ովքեր Հայաստանի դրոշներով եւ պաստառներով էին եկել, երգեցին «Թռչեի մտքով տուն» երգը: Նշենք, որ հրապարակում կան նաեւ ադրբեջանցիներ, որոնք փորձում են իրենց գոռում-գոչյուններով խլացնել հայ երիտասարդների երգի ձայնը:

Մի պահ էլ նրանք ցանկացան սադրել ցույցի մասնակիցներին,սակայն գերմանացի ոստիկանները չթույլատրեցին:

Հիշեցնենք, որ երեկ էլ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքաք Լոնդոնում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները փորձել են ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան մոտ և գրոհել ՀՀ դեսպանատան վրա, սակայն հայ համայնքի ներկայացուցիչները պատ են կազմել՝ պաշտպանելով դեսպանատունը։ Նրանց միջեւ մի փոքր ընդհարում է տեի ունեցել: