Ֆրանսիացի կինոաստղ Կատրին Դենյովի եւ հայտնի կինոռեժիսյոր Ռոժե Վադիմի թոռը ձերբակալվել է իտալական մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով, գրում է Daily Mail-ը։

32-ամյա Իգոր Վադիմը ձերբակալվել էր Բորդոյի հյուսիսում։ Այժմ նրան սպառնում է արտահանձնում դեպի Իտալիա, որտեղ նա մեղադրվում է Եվրոպայում կեղծ թղթադրամներ տարածելու մեջ։

Վադիմը բերման է ենթարկվել «Ներոն» գործողության շրջանակում, որի նպատակն էր բռնել մարդկանց, որոնք կապված են «Կամորա» իտալական հանցավոր խմբավորման հետ։