«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից նախօրեին դուրս գալու դիմում ներկայացրած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դատավարական՝ վկայի կարգավիճակ ունի քրեական մի գործով։

Դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Այս տեղեկցություններ դատախազությունից չհայտնեցին։

Հիշեցնենք, որ Բագրատյանը չի մեկնաբանել, թե ինչու է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այդ որոշումը պայմանավորված է պատգամավորի մերձավորին առնչվող քրեական գործով, որի շրջանակում էլ հենց նա հարցաքննվել է։