Ոստիկանության Գյումրիի բաժնում այսօր` մայիսի 18-ի գիշերը հաղորդում է ստացվել, որ ոտքի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա Վաղինակ Ֆ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ ժամը 01.00-ի սահմաններում Երեւանյան խճուղու թիվ 19/Ա շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն եւ պատճառել նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն:





























