Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում մայիսի 17-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 12.20-ի սահմաններում 51-ամյա Ռոբերտ Գ.-ի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան  Երեւան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: