Քորք քաղաքից հարավ գտնվող Ֆաունթինսթաուն լողափին ալիքները փայլել են շնորհիվ բիոլյումինեսցենտային պլանկտոնի, հայտնում է BBC-ն:

Բիոլյումինեսցենցիան փայլ է, որը ճառագում է որոշ կենդանի օրգանիզմների, օրինակ՝ լուսատտիկների բջիջներից:

Ջոլեն Քրոնինը՝ մոտակա Քրոսհեյվեն գյուղից սիրող-լուսանկարիչը, պատմում է, թե ինչպես է ինքը ուղեւորվել լողափ՝ սոցիալական ցանցերում այդ երեւույթի մասին կարդալուց հետո․ «Ինձ ապշեցրեց այն, ինչ տեսա, դա հրաշալի էր։ Ընկղմում ես ոտքերդ ջրի մեջ, եւ, կարծես, այն պայթում է քո տակ»:

Այս շրջանը հայտնի է իր բիոլյումինեսցենտային ծովով: