Անհայտ վարակը խլել է եգիպտական Էլ-Գունա առողջարանային քաղաքի երեք երեխաների կյանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովստին»:

Երեխաներից մեկը եղել են 5 ամսական, մյուսը`1, իսկ երրորդը `11 տարեկան: Նրանց տեղափոխել են Էլ-Գունայի հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրանց:

Բժիշկների անցկացրած անալիզները հաստատել են, որ խոսքը գնում է «խոզի գրիպի» տարատեսակի մասին: Առողջապահության նախարարությունը հետազոտում է վարակի սիմպտոմները: