Արտասահմանցի ուսանողներին թույլ կտան ռուսական բուհեր հաճախել 14-օրյա կարանտինից հետո: Այս մասին հայտնել է ՌԴ գիտության եւ կրթության նախարարությունը:
Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ից , հաղորդում է Ինտերֆաքսը:
Ռուսաստանում 2019/20 ուստարում սովորել է 297 993 արտասահմանցի ուսանող՝ հայտնել է նախարարությունը: Նրանց մեծ մասը Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Բելառուսի, Ադրբեջանի եւ Ղրղզստանի քաղաքացիներ են:
ՄԳՈւ-ն հայտարարել է, որ արտասահմանցի ուսանողները դասերը կսկսեն հեռավար, եւ առկա ուսուցման կանցնեն սահմանների բացվելուց հետո:





























