Երեւանում այսօր` մայիսի 18-ին գիշերը ժամը 02:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Աթենքի փողոցում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել 55-ամյա Վարուժան Ղազարյանի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 26 ՕՕ 919 համարանիշի եւ 26-ամյա Համլետ Սարգսյանի վարած «Նիսսան» մակնիշի Լ 2041 համարանիշի «ՎԻՊ» տաքսի ծառայության ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել «Նիսսանի» վարորդն ու ուղեւոր 21-ամյա Սուրեն Լազարյանը:

Դեպքի վայր էին ժամանել օպերատիվ խումբը` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ:

Մեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի