Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 40/12 շենքում (անշարժ գույքի գործակալություն) այսօր` մայիսի 19-ի գիշերը հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.26-ին, մարվել`04.41-ին:
Առաջին հարկում ամբողջությամբ այրվել է 20 քմ մակերեսով մեկ սենյակ` գույքով:





























