Ճապոնիայում Օսակա քաղաքում շինհրապարակում աշխատանքների ժամանակ անսովոր կլոր գերեզմաններ են հայտնաբերվել: Դրանց մեջ եղել են 350 մարդու ոսկորներ:  

Հնագետների խոսքով՝ դա քաղաքի 7-րդ խոշոր պատմական գերեզմանոցն է, հաղորդում է Popmech-ը:

Մանրամասն ուսումնասիրությունից հետո հնագետները դրանք թվագրել են Էդոյի ժամանակաշրջանին (1603-1868)  եւ վաղ Մեյձիի ժամանակաշրջանին (1868-1912):

Գտածոյի խորությունը մոտ մեկ մետր է: Ամենաներքեւում հայտնաբերվել են ուղղահայց փոսեր, որոնցում մի քանի մարմին է թաղված եղել: Փորձագետները կարծում են, որ ընդհանուր գերեզմաններում հուղարկավորել են մարդկանց, ովքեր մահացել են միեւնույն հիվանդությունից: