Հռոմի Երրորդ համալսարանի մասնագետներն ավտոմատ երազահան են ստեղծել, գրում է Gazeta-ն՝ հղում անելով Royal Society Open Science-ին:

Մասնագետները հույս ունեն, որ դա կօգնի հոգեթերապեւտներին եւ նրանց պացիենտներին:

Ամենօրյակյանքն ազդում է քնի վրա, եւ հակառակը, երազները կարող են ազդել խնդիրները լուծելու վրա:

Երազները վերլուծելը երկար եւ բարդ պրոցես է, այդ պատճառով հետազոտողները մշակել են ալգորիթմ, որը կարողանում է դա անել ավտոմատ կերպով: Նրանք կենտրոնացել են երազների կերպարների, սոցիալական փոխգործակցության, էմոցիաների վրա:

Նրանց հաջողվել է նաեւ հաստատել երազների շարունակականության հիպոթեզը. Երազների մասին զեկույցները պարունակել են ստատիստիկ մարկերներ, որոնք արտացոլում են իրական կյանքում դրանց հեղինակների փորձը: