Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն մայիսի 18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի  Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 121/1 շենքի 2-րդ մուտքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է տան դուռը. հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դիակ (անձը չի հաջողվել պարզել) եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: