Օձի խայթոցի դեպք է արձանագրվել Վայոց Ձորում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 18-ին, ժամը 09.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցով՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Գլաձոր գյուղի բնակիչ, 39-ամյա Մերի Ղազարյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: