31-ամյա երիտասարդը կողոպտել է տաքսու վարորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին պարզել են, որ նախկինում դատապարտված, 31-ամյա Արսեն Թ.-ն մայիսի 12-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում նստելով տաքսի ավտոմեքենաներից մեկը՝ վարորդին պատվիրել է մեկնել Տաշիր քաղաք, սակայն ճանապարհին վարորդին խնդրել է կանգ առնել եւ զանգելու պատրվակով խնդրելով նրա բջջային հեռախոսը` վերցրել ու դիմել է փախուստի:

Կատարվում է քննություն: