Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ավարտում է իր համահայկական ուղեւորությունը, որի վերջին կանգառը լինելու է ռուսական Դոնի Ռոստով քաղաքը: Մինչ այդ նա այցելել է Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես եւ Բեյրութ:

Դոնի Ռոստովում այսօր Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու նպատակով կհանդիպի ԱՊՀ անդամ երկրներում գործող հայկական մի քանի տասնյակ կազմակերպությունների ղեկավարների հետ: Այստեղից նա կմեկնի Քիշնեւ` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, որի շրջանակներում վաղը նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: