Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում բենզասղոցով ապօրինի ծառահատում կատարելիս, բռնել եւ բերման են ենթարկել 30-ամյա Կամո Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փայտանյութն ու բենզասղոցն առգրավված են:

Կատարվում է հետաքննություն: