Բոլիվիայի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով արգելել են ընտրական հանձնաժողովներում աշխատանքի ընդունել 50-ից բարձր տարիքի անձանց, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ աշխատանքի կարող են ընդունվել 18-50 տարեկան քաղաքացիները:
Ընտրատեղամասերում աշխատանքային ժամը երկարացվել է մեկ ժամով:
Ինչպես նաեւ արգելվել է ընտրատեղամասերից 100 մ հեռավորության վրա գտնվող խանութների աշխատանքը՝ քվեարկության ժամանակ մարդկանց կուտակումներից խուսափելու համար:
Բոլիվիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային մայիսի 3-ին: Պանդեմիայի պատճառով դրանք հետաձգվել են մինչեւ հոկտեմբերի 18, եւ նոր հետաձգումն ըստ խորհրդարանի ընդունած օրենքի, անհնար է:
Երկրում պանդեմիայի սկզբից վարակվել է ավելի քան 111 հազար մարդ, մահացել է ավելի քան 4,6 հազարը:





























