Շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտները մինչեւ տարեվերջ դրական արդյունքներ կցուցաբերեն, ինչը կանդրադառնա տնտեսական վիճակի վրա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում տուրիզմի ոլորտն այս տարի էական անկում կգրանցի:
Նրա խոսքով՝ կանխատեսումներն ու հույսերը, որոնք կապվում էին ներքին տուրիզմի հետ, չեն արդարացել:
Միեւնույն ժամանակ նա նշեց, որ մտահոգիչ են շինարարության ոլորտում գրանցված ցուցանիշները: Խաչատրյանը նշեց որ նման իրավիճակը շինարարության համար թույլտվության տրամադրման հետ կապված խնդիրների հետեւանք է: «Սակայն այսօր հետաքրքիր ֆենոմեն է նկատվում. շինարարական ոլորտը ծանրաբեռնված է: Մի քանի օր առաջ զրուցել եմ գործարարի հետ, ով մտադիր է մասշտաբային շինարարական նախագիծ իրականացնել, եւ նա խոստովանել է, որ չի կարողանում շինարարական ընկերություն գտնել իր ծրագրի համար»,-նշեց տնտեսագետը:
Նա վստահ է, որ արդեն երրորդ եռամսյակի տվյալներով շինարարության ոլորտում դրական ցուցանիշներ կգրանցվել: Եվս մեկ ոլորտը, որն ունի տնտեսական իրավիճակի վրա դրական ազդեցության պոտենցիալ, ըստ Խաչատրյանի, գյուղատնտեսությունն է:





























