Ուրբաթ ոսկու արժեքի կտրուկ աճը կապված էր դոլարի փոխարժեքի թուլացման հետ: Այդ ժամանակ դոլարի արժեքն իենի նկատմամբ ընկավ 1 տոկոսով: Իենն ամրապնդվեց Ճապոնիայից ստացվող լուրերի ֆոնին, երբ վարչապետ Սինձո Աբեն հայտարարեց իր հրաժարականի մասին: Դոլարն էժանացավ նաեւ եվրոյի եւ համաշխարհային այլ խոշոր արժույթների նկատմամբ, հայտնում է Prime գործակալությունը:

Անցյալ շաբաթ շուկաներն ուշադրություն էին դարձրել Դաշնային պահուստի նորություններին: Ինչպես այդ ժամանակ հայտարարել էր կարգավորիչի ղեկավար Զերոմ Փաուելը, Դաշնային պահուստի Դրամային քաղաքականության կոմիտեն ճշգրտումներ է կատարել իր ռազմավարության մեջ` միջինում 2 տոկոս գնաճի հասնելու համար: Թրեյդերներն այս լուրերը որպես ազդանշան ընկալեցին առ այն, որ Դաշնային պահուստը կկարողանա երկար ժամանակ պահպանել ցածր տոկոսադրույքները: Դոլարի թուլացումը պահում է ոսկու արժեքը, որն այդ դեպքում ավելի էժան է դառնում այլ  արժույթ ունեցող ներդրողների համար: