Հայաստանի կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հրապարակել է խոշոր հարկ վճարողների մարտ ամսվա մոնիտորինգի արդյունքները, որն ընդգրկել է 440 հարկ վճարողների:
2011թ. մարտին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.3 մլրդ. դրամ (մոտ 54 մլն դոլար), որը հավաքագրված հարկերի մոտ 60 տոկոսն է:
Ապրիլի 1-ի դրությամբ, խոշոր հարկ վճարողներն ունեցել են 92.9 մլրդ դրամ (մոտ 250 մլն դոլար) գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 51.5 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 5.3 մլրդ դրամ:
Խոշոր հարկատուների շրջանում 2011թ. մարտին հարկային մարմնի կողմից կատարվել են 104 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում բյուջե լրացուցիչ մուտք է եղել 196.2 մլն դրամ:



























