Սեպտեմբերի 3-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +27+30,

Սեւանա լճի ավազնում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27,  

Լոռիում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +21+26,  

Տավուշում  գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +24+29,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +31+33,

Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+34,  

Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+34,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+34,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26,

Արցախում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+27 (հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+35):