Նախազորակոչային տարիքի պատանիների մոտ վերջին շրջանում ավելացել են  հոգեկան առողջության հետ կապված խնդիրները եւ հատկապես նեւրոզները: Գյումրիի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանի խոսքով, վերջին տարիներին, չնայած նվազել  են ծառայությունից խուսափողների թիվը, սակայն մտահոգիչ է համարվում ինքնավնասման դեպքերը:

«Այդպիսիք թեեւ շատ չեն, բայց կան, ինչը խիստ մտահոգիչ է»,-ասել է Գրիգորյանը:

Մտահոգիչ է համարվում նաեւ թերապեւտիկ եւ վիրաբուժական հիվանդություններ ունեցող պատանիների թիվը: Եղել են դեպքեր, երբ ազգային բանակ զորակոչված զինծառայողի մոտ հիվանդության կրկնություն է նկատվել, իսկ դա նշանակում է, որ բուժման կուրսերը լիովին ավարտված չեն եղել:

«Վերջին շրջանում երիտասարդների մոտ նկատվում է նոր հիվանդություն, որն ուղեկցվում է կրծքագեղծի մեծացմամբ»-ասել է Գյումրիի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժիշկը Անահիտ Հովսեփյանը: