Վայոց ձորի մարզում մայիսի 19-ին ուժեղ կարկուտ է տեղացել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարզի Փոռի գյուղապետից ստացված տեղեկության համաձայն` ժամը 18.00-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները եւ պտղատու ծառերը:
Կարկտահարված տարածքները «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:



























