Լոս Անջելեսի ոստիկանությունը մտահոգված է փեյնթբոլի տարածումով: Նման զվարճանքները հանգեցնում են տրավմաների, իսկ հարձակումները հաճախ տեղադրվում են սոցիալական ցանցերում:

Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ այս տարի քաղաքում եղել է փեյնթբոլ ատրճանակներից կրակելու 80 դեպք, որոնցից 75-ը՝ հարավային Լոս Անջելեսում: Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումները կարող են հանգեցնել «փափուկ հյուսվածքների լուրջ վնասվածքների»:

Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Սքոթ Ուիլյամսը կարծում է, որ փեյնթբոլը մարդկանց համար «էներգիան դուրս շպրտելու» միջոց է դարձել, քանի որ շատերն են փակված մնացել կորոնավիրուսի համավարակի ժամանակ:

Հաղորդվում է, որ անցյալ շաբաթ նման հարձակման զոհ է դարձել 18-ամյա մի աղջիկ:

Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձիգները հաճախ տեսանյութեր են նկարում եւ սոցիալական ցանցերում պատմում են հարձակումների մասին: «Եթե ցանկանում եք օգտագործել փեյնթբոլ ատրճանակ, այն օգտագործեք փեյնթբոլի վերահսկվող միջավայրում»,- ասել է ոստիկանության փոխգնդապետ Քլինթ Դոմենը:

Ըստ Fox 11-ի՝ ոստիկանությունը ձերբակալել է ութ մարդու՝ որպես հարձակումները ճնշելու սկիզբ։