ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին եւ վիրաբույժ Արա Անանյանին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել է առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, քննարկվել են «Նորք-Մարաշ» կենտրոնի հետ համագործակցությունն ընդլայնելու, նրա ներուժը ու հարուստ փորձն Արցախի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ օգտագործելու հետ կապված հարցերը:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել այցելությունները Արցախ եւ աջակցել բժշկական կադրերի որակավորման բարձրացման գործընթացում: