Իսպանական բարերի, ռեստորանների եւ գիշերային ակումբների տերերը կառավարությանը խնդրում են իջեցնել հարկերն ու աջակցել՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքները հաղթահարելու համար:

Մադրիդում փակ են գիշերային ակումբները, իսկ ռեստորաններին եւ բարերին թույլատրվում է աշխատել սահմանափակ հնարավորություններով:

«Պարոնայք քաղաքական գործիչներ, ավելի շատ աջակցություն եւ ավելի քիչ սահմանափակումներ»,-ասել է ձեռնարկատերերից մեկը:

Այս տարի պանդեմիայի պատճառով սպառնալիքի տակ է հայտնվել 85 000 ձեռնարկություն:

«Մենք այս բիզնեսից գումար չենք վաստակում, սակայն շարունակում ենք հարկեր վճարել»,-ասել են նրանք:

Կառավարությունն աջակցության ծրագիր է մշակել, սակայն դեռ բացառել է հարկերի իջեցումը: