ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հարավարեւելյան Ասիայի երկրներին հորդորել է դիմակայել «ահաբեկումներին» Չինաստանի կողմից եւ վերանայել գործնական հարաբերությունները չինական պետական ​​ընկերությունների հետ, փոխանցում է Reuters-ը:

Ելույթ ունենալով Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) արտաքին գործերի նախարարների հետ վիրտուալ հանդիպմանը` Պոմպեոն ասել է, որ տարածաշրջանը պետք է վստահություն ունենա Միացյալ Նահանգների նկատմամբ եւ իմանա, որ կարող է ապավինել իրենց աջակցությանը:

«Վերանայեք գործնական հարաբերությունները պետական ​​ձեռնարկությունների հետ, որոնք ճնշում են ՀԱՊԱ-ի պետություններին Հարավչինական ծովում: Թույլ մի տվեք Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությանը շրջանցել ձեզ»:

ՀԱՊԱ-ն հայտարարել է, որ չի ցանկանում աջակցել որեւէ կողմին Հարավչինական ծովում երկու տերությունների կողմից վերջերս ռազմական ակտիվության աճի շուրջ տարաձայնությունների ֆոնին:

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին ասել է. «Մենք չենք ցանկանում ընկնել այս մրցակցության ծուղակը»: Չինաստանի պետական ​​խորհրդական Վան Ին չորեքշաբթի ասոցիացիայի նախարարներին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն միջամտում է Հարավչինական ծովին եւ ռազմականացման է տանում այն: