Երեւանի Մովսես Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 26 հասցեում մայիսի 20-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել`18.43-ին:

«Եվրոպրոֆայլ» ընկերության պահեստում այրվել է 70 հակ ապակեբամբակ եւ 50 հակ հանքային բամբակ:

Մայիսի 20-ին հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Սեւանի փողոցի թիվ 86/1 շենքի հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.27-ին, մարվել` 21.39-ին:

Ամբողջությամբ այրվել է սննդի կրպակը` 20 քմ մակերեսով: