Վայոց ձորի մարզում մայիսի 22-ին, ժամը 14-ի սահմաններում Տիգրանաշեն գյուղի սկզբնամասում ձորն է  ընկել մի մեքենա:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձորն է ընկել Volkswagen Passat մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայր ժամանած քարշակ ավտոմեքենայի միջոցով մեքենան հանեցին ձորից:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի